Պեսկովը պարզաբանել է, թե երբ կարող է տեղի ունենալ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը

Ռուսաստանի առաջնորդի և ԱՄՆ ընտրված նախագահի միջև շփումները ժամանակի ընթացքում կարող են կայանալ, բայց առայժմ այդ ուղղությամբ որևէ ազդանշան չկա: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» հաղորդման եթերում։

«Անհրաժեշտության դեպքում այդ ամենը կարող է շատ օպերատիվ կազմակերպվել։ Այստեղ խնդիր չկա»,- ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ երբ երկու կողմից փոխըմբռնում լինի հեռախոսազրույցի անհրաժեշտության վերաբերյալ, այն կկայանա։

Նշենք, որ օրեր առաջ The Washington Post–ը գրել էր, թե Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույց է եղել։ Պեսկովը հերքել էր այդ լուրն ու հավելել՝ Պուտինի և Թրամփի շփումների վերաբերյալ կոնկրետ ծրագրեր դեռ չկան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930