Բաժիններ՝

Իրանի ԻՀՊԿ-ն ռազմական խաղերի մոդելավորման կենտրոն է բացել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մայրաքաղաք Թեհրանում իր հրամանատարաշտաբային համալսարանում ռազմական խաղերի մոդելավորման կենտրոն է բացել, հայտնում է Mehr-ը։

ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ռազմական խաղերի մոդելավորման կենտրոնը բացել է կիրակի առավոտյան։ Ռազմական գործողությունների մոդելավորումը ռազմագիտության հայեցակարգ է, որը վերաբերում է մարտական գործողությունների ​​սցենարների մոդելավորմանը:

Իրանի զինված ուժերի հրամանատարներն ու ղեկավարները կարող են օգտագործել ռազմական գործողությունների մոդելավորման կենտրոնները՝ մարտի դաշտում իրավիճակի առավել ճշգրիտ կանխատեսումներ, պլանավորում և գնահատականներ ստանալու համար, գրում է իրանական լրատվամիջոցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930