Սրանք Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման առաջին պտուղներն են. Վահե Դավթյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վրաստանից էլեկտրաէներգիա ներկրող երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը։
2024 թ. 9 ամիսների ընթացքում Վրաստանից մատակարարումների ծավալը կազմել է 1 մլրդ կՎտ.ժ, ինչը 28,8%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միաժամանակ արտահանման եկամուտը նվազել է 48,8%-ով՝ կազմելով 49 մլն դոլար։
Նշված ժամանակահատվածում արտահանման միջին գինը նվազել է 28,1%-ով և կազմել 0,047 դոլար մեկ կՎտ.ժ-ի դիմաց։ Էլեկտրաէներգիայի հիմնական մասն արտահանվել է Թուրքիա (82,8%), իսկ մնացած մասը բաշխվել է Հայաստանի (13,1%), Ադրբեջանի (4%) և Ռուսաստանի (0,1%) միջև։
Սրանք Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման առաջին պտուղներն են: Արտահանման նվազման ֆոնին ներմուծման ավելացում: Բազմաթիվ արտոնագրված մասնավոր թրեյդերներ՝ շուկայի կարգավորման հարցերին պետության մասնակցության կրճատման պայմաններում:
Եվ դա չնայած այն բանին, որ մինչև 2010-2011 թթ. Հայաստանը Վրաստանի էլեկտրաէներգիայի շուկայում բավականին ամուր դիրքեր է զբաղեցրել։
Այս պատկերն ավելի է սրվում Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի շրջանակներում Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման հարցում որևէ առաջընթացի բացակայությամբ»։