Արևմտյան Անատոլիայում հող տալու պայմանն առաջ քաշածները 7 ամիս անց այդ պահանջից հրաժարվեցին․ Մուստաֆա Շենթոփ

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուստաֆա Շենթոփը ելույթ է ունեցել Անկարայում գումարված Դիվանագետների 13-րդ համաժողովում։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Շենթոփը շեշտել է, որ Թուրքիան վճռականություն ունի վերափոխվող աշխարհում բանակցությունների սեղանի շուրջ նստելու որպես ազդեցիկ և որոշիչ դերակատար։

«Հայտնի խոսք է՝ քանի դեռ ձեր ուժի ստվերը չի ընկել բանակցային սեղանի վրա, չեք կարող դիվանագիտություն անել։ Իրավիճակը լրիվ իմաստով այսպիսին է․ Օրինակ, 1920թ. մեր առաջին արտգործնախարար Բեքիր Սամի Բեյի՝ Մոսկվա այցի ընթացքում Թուրքիային աջակցության դիմաց հայերին Արևմտյան Անատոլիայում հող տալու պայմանն առաջ քաշածները 7 ամիս անց այդ պահանջից հրաժարվեցին և 1921թ. մարտի 16-ին բարեկամության պայմանագիր ստորագրեցին»,- վերհիշել է Շենթոփը՝ նշելով, որ դրա հիմքը Թուրքիայի տարած հստակ հաղթանակներն էին արևելքում՝ հայերի, հարավում՝ ֆրանսիացիների, իսկ արևմուտքում՝ հույների դեմ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031