«Զանգեզուրի միջանցքով Նախիջևանի հետ միանալով՝ մենք նոր հնարավորություններ ենք ստանում՝ դուրս գալու դեպի Թուրքիա և Թուրքիայի նավահանգիստներով՝ դեպի համաշխարհային շուկա»։
Նա նշել է, որ 15 միլիոն տոննա թողունակությամբ երկաթուղին կդառնա Միջին միջանցքի կարևոր զարկերակ։
Հույն պատմիչ և աշխարհագրագետ Ստրաբոնը, ով ապրել է մոտավորապես Ք. ա. 63-24/21 թվականներին, համարվում է հին աշխարհի աշխարհագրական գիտության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային թիմը նոյեմբերի 16-ին կմրցի Պորտուգալիայի հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
«Այս հարցում ամենակարևոր դերակատարը Հայաստանն է, որը ոչ միայն ձեռքերը ծալած նստեց, ոչինչ չարեց, որ այդ մարդիկ հայրենիք վերադառնան, այլև ամեն ինչ արեց, որ այդ մարդիկ դատապարտվեն։ Ես հիշում եմ, երբ մի տարի առաջ Փաշինյանն ասուլիս էր տալիս, ասաց՝ Ռուբեն Վարդանյանին ո՞վ ուղարկեց, ինչի՞ համար եկավ, ո՞րն էր նպատակը։ Այսինքն՝ ազերիներին ավելի քրեական պատճառներ է տալիս, թե՝ այս մարդը ԿԳԲ-ի անդամ է, և նման բաներ։ Նա ոչ միայն չի օգնում, այլև ավելի խանգարում է։ Նա բոլոր հարցերում նախընտրում է իր աթոռը պահելը, քան հայրենիքի շահերը»
«ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Սպարտակ Սեյրանյանն անդրադառնում է աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումներին և դրանց ազդեցությանը Հայաստանի վրա։
Նա հայտնել է, որ մինչ ՄՕԿ-ը նախկինում ընդունող երկրի դիրքորոշմանը վերաբերում էր անհարմարությամբ և ձևական ամաչկոտությամբ, այժմ այն գոյություն չունեցող պատճառներ է հորինում Ռուսաստանից թղթակիցների
«Ոմանք ասում են՝ սրանք ամեն ինչ կանեն, էլի իրենք կանցնեն։ Դա սխալ մտածելակերպ է։ Եթե այդքան զրոյական լիներ քաղաքացու դերն այսօրվա քաղաքական գործընթացներում, սրանք այդքան ոտուձեռ ընկած՝ գյուղ ու քաղաքում չէին խաբի ու սպառնա։ Ինչո՞ւ պիտի այդքան ջանք թափեին, իրենց վայելքներով կզբաղվեին և իրենց նեղություն չէին տա։ Ուրեմն, մեզնից յուրաքանչյուրի ձայնը շատ կարևոր է»,- ասաց Կարինե Նալչաջյանը:
Ծայրաստիճան վտանգավոր այն իրադրությունը, որը ստեղծվել է մեր պետության շուրջ և առհասարակ Հարավային Կովկասում, մեկ օրվա գործ չէ, դրա սկիզբը դրվել է վաղուց։
Ուկրաինան կմիանա Եվրամիությանը հաջորդ տասնամյակի սկզբին, հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ «Европейская правда»-ի փոխանցմամբ։
Միացյալ Նահանգները «Լուկօյլ»-ի արտասահմանյան ստորաբաժանումների համար ընդլայնել է ժամանակավոր բացառումը պատժամիջոցների ցանկից, ինչը ռուսաստանյան ընկերությանն ավելի շատ ժամանակ կտա ակտիվների վաճառքի համար:
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը բավարար ջանքեր չի գործադրում քաղաքում հանցագործության դեմ պայքարելու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանական GB News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Վատիկանը շաբաթ օրը Կանադայի բնիկ ժողովուրդներին 62 արտեֆակտ է վերադարձրել՝ Կաթոլիկ եկեղեցու խնդրանքով, դրանով իսկ ճանաչելով իր դերը Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում բնիկ ժողովուրդների մշակույթի ճնշման գործում, հաղորդում է Associated Press-ը։
Դաշնային միության մասին եվրոպական նախագիծը մեծ սուտ էր և ձախողում։ «ԲՐԻԿՍ-Եվրոպա» սիմպոզիումի բացման արարողության ժամանակ այս մասին հայտարարել է Ժողովուրդների միջև խաղաղության և բարեկամության հիմնադրամի նախագահ Պիեռ դը Գոլը։
Սա տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երրորդ կոմիտեի նիստում։
Ուզբեկստանն ու Ղազախստանը նոր տրանսպորտային միջանցքներ կստեղծեն և համատեղ կխթանեն տրանսպորտային փոխադրումները դեպի Կասպից ծով և Չինաստան։ Այս մասին հայտնել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի մամուլի ծառայությունը։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նախատեսում է հանդիպել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հեյայի հետ, հաղորդել է The New York Times-ը:
Հունգարիան Ուկրաինայի համար նախատեսված 1,5 միլիոն եվրոն կուղղորդի Լիբանանին օգնելու համար, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր X սոցիալական ցանցի էջում։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ավտոշարասյունն ուղեկցող երկու ոստիկանական մեքենան վթարի է ենթարկվել է Թենեսիում, հաղորդում է AP News-ը։
Եվրոպական հանձնաժողովն աջակցել է Հունաստանի և ամերիկյան ExxonMobil ընկերության միջև կնքված համաձայնագրին՝ Հոնիական ծովի ափամերձ հատվածում գազի հետախուզման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ, որպեսզի վերջնականապես հրաժարվի ռուսական գազից, հաղորդել է Euroavtive-ը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Թաիլանդի վարչապետ Խուն Մանեթի հետ հեռախոսազրույցում խոստացել է Թագավորությանն օգնել Կամբոջայի հետ խաղաղության գործընթացում։ Այս մասին հայտնել է Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը։
Apple-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնից հեռացնել գործադիր տնօրեն Թիմ Քուկին հաջորդ տարի և արդեն նրան փոխարինող է փնտրում, հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ, հավանաբար, դատի կտա Բրիտանական հեռարձակող կորպորացիային (BBC)՝ Panorama ծրագրում իր ելույթը խմբագրելու համար։ Այս մասին նա լրագրողներին ասել է նախագահական ինքնաթիռում․ գրում է Reuters-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) է անցել՝ որպես իր վերջին բժշկական զննման մաս, անվանելով այդ հետազոտությունը «շատ սովորական», հաղորդում է Reuters-ը։
Վաշինգտոնի բնակիչը վարակվել է թռչնագրիպի H5N5 շտամով, ինչը Միացյալ Նահանգներում այս տեսակի հիվանդության առաջին գրանցված մարդկային դեպքն է, հայտարարել է նահանգի Առողջապահության նախարարությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, անդրադարձել է ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու հավանականությանը։ Հարցազրույցի ընթացքում Միշել Օբաման նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ չէ կին նախագահ ունենալ։
Նոյեմբերի 14-ին Անգլիայի հազարավոր կրտսեր բժիշկներ գործադուլ են հայտարարել աշխատավարձի հետ կապված վեճի պատճառով, հաղորդում է Reuters-ը: Հնգօրյա բողոքի ցույցը տեղի է ունեցել կառավարության հետ նոր որակավորված բժիշկների շրջանում գործազրկության խնդիրը լուծելու «հավաստի ծրագիր» մշակելու և իրական աշխատավարձերի տարիներ շարունակ անկման վերաբերյալ բանակցությունների ձախողումից հետո։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «գրեթե ամեն օր» բանակցություններ է վարում Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների առգրավման վերաբերյալ: Մերցի խոսքերը մեջբերում է Deutsche Welle-ը:
Բելառուսի պետական մաքսային կոմիտեն հայտարարել է Լեհաստանի և Բելառուսի միջև սահմանային անցակետերի առաջիկա բացման մասին: Գործակալության հայտարարությունը հրապարակվել է Տելեգրամում:
Կոլումբիայի զինված ուժերը ռմբակոծություն են իրականացրել Վենեսուելայի սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է «Ֆրանս-պրես» գործակալությունը՝ հղում անելով Կոլումբիայի պաշտպանության նախարարության աղբյուրին։