Թուրքիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպմանն անդրադարձ է կատարվել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն իր գերմանացի գործընկերոջ՝ Անալենա Բերբոքի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հաջող ավարտի համար պատմական հնարավորության օգտագործման մասին։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսելով Անդրկովկասում տիրող իրավիճակի մասին՝ Հաքան Ֆիդանը, նշել է, որ «օգտագործվել է պատմական հնարավորություն՝ հաջողությամբ ավարտելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը»։

Նա նաև հավելել է, որ երրորդ կողմերը պետք է խրախուսեն այդ գործընթացը արդարացի և անաչառ կերպով։Հաղորդվում է, որ կողմերը բանակցություններ են վարել նաև ռուս-ուկրաինական հակամարտության, ինչպես նաև Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես Գազայի հատվածում տիրող իրավիճակի մասին։

Տեսանյութեր

Լրահոս