ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին համաձայնագիրը մտել է ՀՀ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
Հույս ունենք առավել խորացնել փոխգործակցությունը՝ ներառյալ ՀՀ-ի համար անհատականորեն հարմարեցված ծրագրի ընդունման միջոցով. ՆԱՏՕ-ի քարտուղարը՝ Փաշինյանին
Փաշինյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցեր: Նիկոլ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
ՆԳՆ-ի հայտարարության համաձայն՝ սահմանային անցակետի փակումն իրականացվել է «իրավասու մարմինների կողմից անվտանգության միջոցներ ձեռնարկելու և դրա աշխատանքը վերականգնելու» համար։
Շաբաթվա ընթացքում հրթիռակոծությունների ժամանակ զոհվել է 16 խաղաղ բնակիչ, 98-ը՝ վիրավորվել։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 04:40-ին՝ Սևիլյա քաղաքից ոչ հեռու գտնվող Լոս Պալասիոս բնակավայրի մերձակայքում։ Բեռնատարը բախվել է անցակետում կանգնած մի քանի մեքենաների։
ՌԴ-ում ժողովրդավարության բացակայության մասին Արևմուտքի հայտարարությունները, որոնք արվել են ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ, բացատրվում են նրանով, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան վրդովված են երկրում իրավիճակը խարխլելու իրենց գործողությունների ձախողմամբ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ստոլտենբերգի այցը Ադրբեջան, Վրաստան և Հայաստան, ասել է, որ Կովկասի երկրների շփումները ՆԱՏՕ-ի հետ նրանց ինքնիշխան իրավունքն է, Ռուսաստանը հետևում է, բայց կենտրոնանում է երկկողմ հարաբերությունների վրա։
Պատժամիջոցների տակ գտնվող Չինաստանը և Ռուսաստանը վերջին տարիներին խորացրել են առևտրային և ռազմական համագործակցությունը, իսկ 2022 թ․ փետրվարին կողմերը հայտարարել են «առանց սահմանների» գործընկերության մասին, երբ Պուտինն այցելել էր Չինաստան նախքան Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկը։
«Աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- այս մասին այսօր Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր երևանյան այցի ընթացքում հնչեցրած կարճ, ոչինչ չասող հայտարարության էական մասը նվիրեց ՌԴ վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությանն Ուկրաինայում։ Նա փորձեց ներկայացնել, թե ինչ կլինի, եթե ՌԴ նախագահը հաջողության հասնի Ուկրաինայում։
Գործակալությունը նշում է, որ օրինագծի համաձայն՝ փետրվարի 15-ից ստացված եկամուտների մասնաբաժինը տարեկան երկու անգամ կփոխանցվի ԵՄ՝ մինչև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը։
Բլինքենը կքննարկի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության ապահովման պայմանները։ Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը կբարձրացնի եմենցի հութիների կողմից առևտրային նավերի վրա հարձակումների դադարեցման թեման՝ Կարմիր ծովում և Ադենի ծոցում անվտանգությունն ապահովելու համար։
Նիկոլ Փաշինյանի և Յենս Ստոլտենբերգի հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով:
Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների։
Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե Երևանը Բաքվի հետ փոխզիջումների չգնա սահմանամերձ գյուղերի հարցում, ապա կարող է պատերազմ սկսվել։ Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայտարարությունը:
Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI), որն ուսումնասիրում է ռազմական հակամարտությունները և վերլուծում զենքի առևտուրը, հայտարարեց, որ վերջին տասնամյակում զենքի վաճառքը կայուն միտում է գրանցել ամբողջ աշխարհում:
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարօրություն:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո Եվրամիությունը պետք է անցնի «պատերազմի տնտեսության» և ամեն ինչ անի Կիևի հաղթանակն ապահովելու համար։
Բանախոսները լույս կսփռեն տարածաշրջանում զարգացումների վրա՝ միջազգային, մարդու իրավունքների տեսանկյունից, կվերլուծեն միջազգային հանրության արձագանքը, մասնավորապես ԵՄ-ի դերը։
Եվս 1 մարդ զոհվել, 2 մարդ վիրավորվել են մարտի 18-ի երեկոյան Բելգորոդի Գրայվորոնի շրջանի գնդակոծության հետևանքով։
ԵՄ արտգործնախարարները քննարկել են նաեւ Ուկրաինայում եւ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։
Ռուս օլիգարխ Վլադիմիր Եվտուշենկովի հետ առնչություն ունեցող գործարար Դավիթ Խիդաշելին տարիներ շարունակ աշխատել է որպես Վրաստանի պաշտպանության նախարարի խորհրդական։ Խոսքը նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախկին ՊՆ նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի՝ պաշտպանության նախարարների պաշտոնում աշխատելու շրջանի մասին է։
ԱՄՆ զինված ուժերը «Միխայիլ Կոգելնիչանու» ռազմակայանն օգտագործում են սկսած 1999 թվականից:
Թուրքիայի «Միջերկրական ծովի զբոսաշրջային հյուրանոցատերերի և գործարարների միության» նախագահ Քաան Քավալօղլուն անդրադարձել է Անթալիա մեկնող օտարերկրացի զբոսաշրջիկներին:
«Արժույթի միջազգային հիմադրամը» (IMF) հրապարակել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը։ Հետազոտության ընթացքում հարցվածներին տրվել է «Կարո՞ղ եք փողով երջանկություն գնել» հարցը։ Հետազոտության արդյունքում հրապարակվել է 2023-ի երջանկության զեկույցը։
Ադրբեջանն իրավունք չունի հարցազրույց անել Բաքվում պատանդի կարգավիճակում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հետ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ մեկնաբանելով պատանդառության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հարցազրույցն ադրբեջանական լրատվամիջոցին և դրա վերաբերյալ հայկական կողմի անելիքները։
Վաշինգտոնն ու Տոկիոն պատրաստել են տիեզերքում միջուկային զենքի տեղակայման արգելքը հաստատող՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ։
Եվրախորհուրդը որոշում է ընդունել 5 մլրդ եվրոյով ավելացնել Եվրոպական Խաղաղության Հիմնադրամի բյուջեն և այդ համալրումը տրամադրել Ուկրաինային ռազմական աջակցությանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն է։