Ռասելը հավելել է, որ աշխարհում գրեթե ոչ մի հակամարտությունում երեխաների շրջանում զոհերի այսքան մեծ թիվ չի գրանցվել։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Պակիստանն ասում է, որ հարձակումներն իրականացվում են Աֆղանստանի տարածքից։ «Թալիբան»-ը հերքում է այն, որ իրենք թույլ են տալիս զինյալներին օգտագործել իրենց տարածքը։
Երևանում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները քննարկել են համագործակցության բոլոր բնագավառները, ձևակերպել են հիմնական ձևաչափերը, նշել համագործակցության կոնկրետ ուղղությունները: Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային տարբեր հարցերի շուրջ, պայմանավորվել են շարունակել երկխոսությունը:
ԱԳ նախարարի կարծիքով՝ ծրագիրը կարևոր է հայ-ղազախական փոխհամագործակցությունը ուժեղացնելու և ճշգրտելու համար։
Խոսելով տնտեսական հարաբերություններից՝ չենք կարող չանդրադառնալ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներին, և հետաքրքրական է, որ երկու երկրների համար էլ այս համատեքստում նոր հնարավորությունների բացահայտումը առանցքային է և կարևոր»,- ասաց Միրզոյանը։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կազմակերպմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում մարտի 13-ին կայացել է «Ցեղասպանության հակադարձում. Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով քննարկում` ավելի քան մեկ տասնյակ կոնգրեսականների, փորձագետների, Կոնգրեսի աշխատակիցների, համայնքի ներկայացուցիչների և լրատվամիջոցների ներգրավվածությամբ։
Նույն Շառլ Միշելն օրեր առաջ շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վերընտրվելու կապակցությամբ և բարեմաղթանքներ հղել նրան նոր մանդատի համար։
Նախարարը հիշեցրեց, որ այս տարվա սեպտեմբերին լրանում է Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի 25-րդ տարեդարձը։
ՌԴ նախագահական ընտրություններում կանխատեսելի բացարձակ հաղթանակից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորանքներ է ստացել գործընկեր երկրներից։
Մուրատ Նուրտլեուի հավաստիացմամբ՝ Հայաստանն ու Ղազախստանը վստահ են այն բանում, որ երկու կողմերի միջև շարունակական կառուցողական աշխատանքը միանշանակ հաջողելու է։
Ավելի վաղ ԻՊԲ-ի ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտնել էր, որ բանակը «մեծ ճշգրտության գործողություն է իրականացնում Շիֆա հիվանդանոցի սահմանափակ տարածքում՝ ստանալով կոնկրետ հետախուզական տվյալներ, որոնք անհապաղ արձագանք էին պահանջում»:
Բելգորոդ քաղաքի իշխանություններն էլ հայտնել են, որ առավոտյան գնդակոծության հետևանքով 1 մարդ է վիրավորվել։
Կանցլերը ևս մեկ անգամ խստորեն նախազգուշացրել է հարձակում չիրականացնել Գազայի հատվածի հարավում, որտեղ հարյուր հազարավոր պաղեստինցիներ են ապաստանել վերջին ամիսներին:
ՆԱՏՕ-ն եւ Արեւմուտքը ցանկացել են միաբեւեռ աշխարհ ստեղծել ու այդ պատճառով Ռուսաստանի սահմանների երկայնքով «լարվածության օջախներ», «գունավոր հեղափոխություններ» են կազմակերպել, իսկ որտեղ հնարավոր է հակառուսական ռեժիմներ կարգել։
Երևանում քվեարկածների 63 տոկոսը, համաձայն էքզիթ-փոլի, ձայն է տվել Վլադիսլավ Դավանկովին։
Հայաստանի ու Ղազախստանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
The Khorastan Diary-ն ավելի ուշ X սոցիալական հարթակում հրապարակել է «Թալիբան»-ի խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդի հայտարարությունը, որում վերջինս նախազգուշացնում է, որ Աֆղանստանի տարածքին հասցրած ավիահարվածները կարող են հանգեցնել հետևանքների, որոնք «Պակիստանի վերահսկողությունից դուրս են»։
Իշխանությունների համառ ջանքերով Հայաստանի հանրային և քաղաքական օրակարգի մեջ ներմուծվել է մեր երկրի հնարավոր ինտեգրման հարցը Եվրոպական միությանը (ԵՄ), որին նոր թափ հաղորդեց Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևը։ Ավելին, Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ ցանկանում է այս հարցը դարձնել հանրային լայն քննարկման առարկա։
Ղազախստանի արտաքին գործերի նախարարը կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Ռուսաստանի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 98 %-ի հաշվարկի արդյունքներով՝ Վլադիմիր Պուտինը հաղթում է ձայների 87,34 %-ով։
Հարավային Կորեան իր հերթին հայտարարել է, որ դրանք եղել են փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք արձակվել են Փհենյանի մերձակայքից։
ԵՄ արտգործնախարարները կքննարկեն նաև Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Ռուսաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկում։
Տարածաշրջանային այցի շրջանակում՝ Ստոլտենբերգը մարտի 17-ին մեկնել է Ադրբեջան, որտեղ բանակցություններ կվարի նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
ՀՀ բարձրագույն իշխանությունների հայտարարությունները միջազգային դատական ատյաններում և այլ կառույցներում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու հնարավորության մասին հարուցում են խիստ մտահոգություններ. այդպիսի քայլերն անվերականգնելի վնաս կհասցնեն Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։
ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությունն առաջին անգամ տեղի է ունեցել երեք օրվա ընթացքում՝ մարտի 15-ից 17-ը։
Եվրոպական Խորհրդում տեղի է ունեցել «Բացահայտել Հայաստանը. մշակույթ, բնություն, քաղաքակրթություն, ժառանգություն» խորագրով համաժողով, որի նպատակն էր եվրոպական կառույցների աշխատակիցներին ներկայացնել Հայաստանը։
1990 թվականին Գերմանիայի վերամիավորումից ի վեր արտանետումների կտրուկ կրճատումն ավելի իրատեսական է դարձրել կլիմայի պաշտպանության հավակնոտ ծրագրերի իրականացումը մինչև 2030 թվականը:
Ռուսաստանում մարտի 15-17-ն անցկացված նախագահական ընտրություններում, ըստ քվեաթերթիկների 30,08 տոկոսի հաշվարկի, հաղթում է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ստանալով ձայների 87,68 %-ը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները։