Բաժիններ՝

Կազանի և Իժևսկի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները անօդաչուների պատճառով

Իժեւսկի օդանավակայանում մտցվել է «Գորգ» պլանը, թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են, թելեգրամում տեղեկացրել է Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը։ «Ռոսավիացիան» հաստատել է, որ օդանավակայանը չվերթներ չի ուղարկում եւ չի ընդունում։

Բրեչալովը նշել է, որ սահմանափակոմները մտցվել են Կազանում անօդաչուների գրոհի ֆոնին։ Կազանի օդանավակայանը եւս դադարեցրել է աշխատանքը։

ՌԴ ՊՆ-ն դեկտեմբերի 21-ին տեղեկացրել է Թաթարստանում մեկ անօդաչու ոչնչացնելու մասին։ Կազանի քաղաքապետարանում ասել են, որ տեղի են ունեցել հրդեհներ քաղաքի երեք շրջաններում, տարհանվել են մի քանի դպրոցներ։

Անօդաչուները խոցել են երկու բազմահարկ տուն եւ հինգ հարկանի շենք, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս