
Հանվել են Կազանի օդանավակայանում մտցված սահմանափակումները

Կազանի օդանավակայանում հանվել են սահմանափակումները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում կատարելով «Ռոսավիացիա»–ի հաղորդագրությանը:
5 չվերթ ուղղվել է այլընտրանքային օդանավակայաններ:«Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ընդունման և բացթողնման սահմանափակումները հանվել են»,–հայտարարել են «Ռոսավիացիա»–ից:
Ժամանակավոր սահմանափակումները մտցվել էին քաղաքացիական թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով:
Ավելի վաղ Թաթարստանի ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Կազանում անօդաչու թռչող սարքերի հարձակում է եղել: