
Թել Ավիվի ուղղությամբ Եմենի հարվածի հետևանքով կան տուժածներ

Եմենի կողմից Թել Ավիվի վրա հարձակման հետևանքով առնվազն 14 մարդ վիրավորվել է, 16-ը թեթև վնասվածքներ է ստացել:
Այս մասին հայտնում է Times of Israel թերթը՝ վկայակոչելով բժիշկներին:
Ըստ աղբյուրի՝ բժիշկները հայտնել են, որ 16 մարդ թեթև վնասվածքներ է ստացել ջարդված ապակու հետևանքով, այդ թվում՝ երեք տարեկան մի աղջիկ, իսկ 14-ը կապտուկներ են ստացել ապաստարաններ շտապելիս:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը տեղեկացրել էր Եմենի կողմից թռչող արկը որսալու անհաջող փորձի մասին, այն ընկել էր Թել Ավիվի շրջանում: