Բաժիններ՝

Ղազախստանի նախագահը պաշտոնանկ է արել փոխվարչապետ-ազգային էկոնոմիկայի նախարարին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել փոխվարչապետ, հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարար Նուրլան Բայբազարովին պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։Մամուլի ծառայությունը, սակայն, մանրամասներ չի հայտնել պաշտոնանկության պատճառների, ինչպես նաև այն մասին, թե պաշտոնանկ արված Նուրլան Բայբազարովի փոխարեն ով է նշանակվելու այս պաշտոնում։

Նուրլան Բայբազարովն այդ պաշտոնում նշանակվել է 2024 թվականի փետրվարին, իսկ մինչ այդ աշխատել է Ղազախստանի Զարգացման Բանկում, Հանրապետության ֆինանսների նախարարությունում, ինչպես նաև եղել է «Բայթերեկ» ազգային կառավարման հոլդինգի խորհրդի նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031