
Գերմանիայոմ մարդկանց մեջ մխրճված մեքենայի վարորդը իսլամը քննադատող արաբ է Սաուդյան Արաբիայից

Մագդեբուրգում Սուրբծննդյան տոնավաճառի հանցագործության մեջ կասկածվողը 50-ամյա բժիշկ է, ծագումով Սաուդյան Արաբիայից, սակայն առաջին անգամ Գերմանիա է եկել 2006թ., հայտնել է BBC-ն։
Վերջերս նա աշխատում էր ողբերգության վայրից մոտ 40 կիլոմետր հեռու գտնվող քաղաքում։
Գերմանական որոշ լրատվամիջոցների համաձայն՝ կասկածյալը իշխանություններին հայտնի չի եղել որպես իսլամիստ ծայրահեղական, սակայն սոցիալական ցանցերում արած եւ առցանց գրառումները ցույց են տալիս, որ նա քննադատել է իսլամը:
Քննիչները չեն հայտնել հանցագործության հնարավոր դրդապատճառները, սակայն նշել են, որ ներկայում կարծում են, որ ենթադրյալ զինված անձը գործել է միայնակ:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան մեքենան մխրճվել է մի խումբ մարդկանց մեջ՝ Սուրբծննդյան տոնավաճառում Գերմանիայի արեւելյան Մագդեբուրգ քաղաքում։
Տեղեկություն է ստացվել 11 զոհի եւ 60 վիրավորի մասին։