Սիրիայի իշխանությունները պատրաստ են ռազմավարական հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ մի շարք ոլորտներում։ Այս մասին հայտարարել է երկրի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաան Դամասկոսում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
CNN-ին տված հարցազրույցում Իրանի վերաբերյալ բավականին ուշագրավ մտքեր է արտահայտել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանը:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաքչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ դավադրության մասին, որը «նպատակ ունի քայքայել մահմեդական երկրները և վերահսկողություն հաստատել տարածաշրջանի վրա», գրում է Tasnim-ը։
Հակառակորդը կզղջա Կազանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների բացման արարողության ժամանակ։
«Մենք տեսնում ենք տարբեր հիբրիդային սպառնալիքներ ողջ Եվրոպայում, ինչպիսիք են սաբոտաժները, կիբերհարձակումները, վտանգավոր ստվերային նավատորմը, GPS-ի աշխատանքի խափանումները և մալուխների վնասվածքները», – ասել է Կալասը:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ հրաժարվել դիվանագիտությունից Թեհրանի և Պեկինի հետ հարաբերություններում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։
Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր ավանդական կիրակնօրյա քարոզից հետո դաժանություն է որակել այն, ինչ տեղի է ունենում Գազայում՝ կրկին դատապարտելով այն:
Դոնալդ Թրամփը չպետք է հրաժարվի Կիևին զենք մատակարարելուց: Կարծում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։
WhatsApp-ը ուրբաթ օրը հայտարարել է Pegasus լրտեսական ծրագրի ստեղծող իսրայելական SO Group Technologies ընկերության նկատմամբ իրավական հաղթանակի մասին, գրում է The Guardian-ը։
2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում։ Այս տարին բնորոշվեց հինգ հիմնական միտումներով, որոնք մեկը մյուսից մտահոգիչ են և ընդգծում են կառավարման և երկրի քաղաքական ուղղության փոփոխության հրատապ անհրաժեշտությունը։
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հասանելի է, բայց Կիևը պետք է պայքարի իր դաշնակիցներին համոզելու համար, կիրակի օրը ուկրաինացի դիվանագետներին ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
2025 թվականի հունվարից Մոլդովան դոլարի փոխարեն որպես բազային արժույթ կօգտագործի եվրոն՝ մոլդովական լեյի պաշտոնական փոխարժեքը սահմանելու համար, հայտարարել է Հանրապետության Ազգային բանկի ղեկավար Անկա Դրագուն:
Ռուսաստանը Եվրամիության համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում անվտանգային առումով, քան պարզապես պաշտպանությունը, քանի որ Մոսկվան կարող է օգտագործել անօրինական ներգաղթը և այլ խնդիրներ՝ խարխլելու դաշինքը, կիրակի օրը հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին:
Գազայում մեկ օրվա ընթացքում իսրայելական բանակի չորս հարվածի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել է 54 պաղեստինցի: Այս մասին հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։
Դեկտեմբերի 23-ից Ռուսաստանը կսկսի էլեկտրաէներգիայի հումանիտար մատակարարումները Աբխազիա, РИА Новости-ին է ասել Աբխազիայի էներգետիկայի և տրանսպորտի նախարար Ջանսուխ Նանբան։
Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի 2025 թվականն Ուկրաինայի համար լինի արդար խաղաղության տարի։ Հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաջորդ ամիս չի մեկնի Լեհաստան՝ մասնակցելու Օսվենցիմ նացիստական համակենտրոնացման ճամբարի ազատագրման 80-ամյակին, վախենալով ձերբակալումից, գրում է Times of Israel-ը՝ հղում անելով լեհական լրատվամիջոցների հաղորդումներին։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային։
Սիրիացիները կկանգնեցնեն իսրայելական բանակի ներխուժումն իրենց երկիր և իսրայելցի զինվորականներին կվտարեն արաբական հանրապետությունից։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չի բացառում, որ Ռուսաստանը կարող է մի քանի տարվա ընթացքում հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա։ Այս մասին գրում է dw.com-ը:
Քաթարը կդադարեցնի գազ մատակարարել ԵՄ-ին, եթե անդամ երկրները խստորեն գործադրեն հարկադիր աշխատանքի և շրջակա միջավայրի վնասի մասին նոր օրենքը, հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին Financial Times-ին տված հարցազրույցում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է այցելել Սիրիա, երբ հարմար պայմաններ լինեն։ Այս մասին հայտարարել է ՍԱՀ-ում Թուրքիայի դեսպան Բուրհան Քյորօղլուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկը ամանորյա տոներին կլինի աշխատանքային: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Սիրիայի տարբեր զինված խմբավորումներ կմիավորվեն մեկ կառույցում՝ երկրի պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նոր իշխանությունների ղեկավար Ահմեդ ալ Շարաան, որը հայտնի է նաև Աբու Մուհամեդ ալ Ջուլանի մականունով։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ մտադիր է հեռուստասերիալների նախկին պրոդյուսեր Մարկ Բարնեթին նշանակել Մեծ Բրիտանիայում հատուկ բանագնաց։
«Օրերս հայտնի դարձավ, որ թուրքական ENKA ընկերությունը միջազգային արբիտրաժում հաղթանակ տարավ Թբիլիսիի նկատմամբ: Վերջինս պարտավորվում է ընկերությանը վճարել 382,3 մլն ԱՄՆ դոլար՝ Նամախվանի ՀԷԿ-ի նախագծի կասեցման վնասները հատուցելու նպատակով: