
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիին:
Խոսնակն ասել է, որ ահաբեկիչները կրակ են բացել Դամասկոսում Իրանի դեսպանատան տեղացի աշխատակից Սեյեդ Դավուդ Բիթարաֆի մեքենայի վրա:
Նա նշել է, որ հանցագործության մեղավորներին բացահայտելու և պատժելու համար պատասխանատու է Սիրիայի անցումային կառավարությունը։