ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական կալիումի նկատմամբ պատժամիջոցները

Միացյալ Նահանգները վերացնում է բելառուսական կալիումի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլը, հաղորդում է BelTA-ն։

«Նախագահ Թրամփի հրահանգներին համապատասխան՝ ԱՄՆ-ն վերացնում է կալիումի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Կարծում եմ՝ սա ԱՄՆ-ի կողմից շատ լավ քայլ է Բելառուսի համար։ Մենք հիմա վերացնում ենք դրանք», – ասել է Ջոն Քոուլը։

Նա նշել է, որ պատժամիջոցների վերաբերյալ քննարկումները կշարունակվեն։ «Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց ավելի ու ավելի շատ պատժամիջոցներ կհանվեն», – ասել է ԱՄՆ ներկայացուցիչը։

Ջոն Քոուլը նաև հույս է հայտնել, որ ապագայում երկու կողմերը կհասնեն այնպիսի իրավիճակի, երբ ընդհանրապես պատժամիջոցներ չեն լինի։

Տեսանյութեր

Լրահոս