Թաիլանդը կշարունակի մարտերը Կամբոջայի հետ սահմանին, հայտարարել է վարչապետը
Թաիլանդը չի դադարեցնի մարտերը Կամբոջայի հետ սահմանին: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է վարչապետ Անութին Չանվիրակունը։
«Թաիլանդը կշարունակի ռազմական գործողությունները մինչև չզգանք, որ մեր հողն ու ժողովուրդը այլևս վտանգի մեջ չեն։ Ես ուզում եմ սա հստակեցնել»,- գրել է նա Ֆեյսբուքում։
Միևնույն ժամանակ, տեղական մամուլը շաբաթ առավոտյան հաղորդել է, որ Թաիլանդի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են կամբոջական կողմի թիրախներին՝ ոչնչացնելով կամուրջ և սահմանի երկայնքով ենթադրյալ ամրաշինություններ։
