Արևմուտքում մեղադրել են Մեծ Բրիտանիային համաշխարհային պատերազմ հրահրելու մեջ

Ուկրաինայի զինված ուժերին օգնելով՝ Մեծ Բրիտանիան համաշխարհային պատերազմ է հրահրում։ Այս մասին Х սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է արևմտյան լրագրող Թոմաս Ֆազին։

Լրագրողն ընդգծել է, որ հենց Մեծ Բրիտանիան է սրում լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում, այլ ոչ թե հակառակը։ Նա հավելել է, որ Լոնդոնի կողմից հիմարություն կլինի ակնկալել հաղթանակ ամենամեծ միջուկային զինանոցն ունեցող երկրի հետ հնարավոր հակամարտությունում։

«Իրականում [Մեծ Բրիտանիան] արդեն իսկ ակտիվորեն ներգրավված է հրթիռային և անօդաչու թռչող սարքերով Ռուսաստանի տարածքում հարվածներ իրականացնելու գործում, ինչը լայնածավալ պատերազմի հեռանկարը բավականին իրական է դարձնում՝ անկախ նրանից, թե ինչ կպատահի»,- նշել է Ֆազին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031