Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի թագավորը կիսվել է քաղցկեղի դեմ իր բուժման մասին նորություններով

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզը «լավ նորություններ» է հայտնել քաղցկեղի բուժման մասին՝ ասելով, որ վաղ ախտորոշումը և «արդյունավետ միջամտությունը» նշանակում են, որ նոր տարում իր բուժումը կարող է կրճատվել, հայտնում է BBC News-ը։

«Պայքարիր քաղցկեղի դեմ» արշավի շրջանակներում Channel 4-ով հեռարձակված տեսաուղերձում Մեծ Բրիտանիայի թագավորն ասել է. «Այս կարևոր իրադարձությունը և՛ անձնական օրհնություն է, և՛ քաղցկեղի բուժման ոլորտում արձանագրված նշանակալի առաջընթացի վկայություն»։

Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ թագավորի ապաքինումը հասել է շատ դրական փուլի և նա «բացառիկ լավ է արձագանքում բուժմանը», այնքանով, որ բժիշկները այժմ նրա բուժումը կտեղափոխեն «նախազգուշական փուլ»։

Բուժման հաճախականությունը զգալիորեն կնվազի, սակայն 77-ամյա թագավորը չի ասում, որ գտնվում է ռեմիսիայի մեջ կամ «բուժվել է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031