«Խաղաղությունը հեռու չէ». Էրդողանը՝ Պուտինի հետ հանդիպումից հետո

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության ծրագիրը՝ հավելելով, որ «խաղաղությունը հեռու չէ»։

Թուրքիայի նախագահն այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Թուրքմենստանից վերադառնալիս, որտեղ նա նախօրեին հանդիպել է ՌԴ նախագահի հետ:

Նախօրեին հաղորդվեց, որ Պուտինն ու Էրդողանը հանդիպմանը մանրամասն քննարկել են ուկրաինական կարգավորման հարցը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Ըստ Կրեմլի՝ օրակարգում է եղել նաև Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինային որպես վարկ տրամադրելու՝ Բրյուսելի ծրագիրը: Երկու առաջնորդները համաձայնել են, որ նման անխոհեմ գործողությունները կարող են խաթարել միջազգային առևտրային և ֆինանսական հարաբերությունները կանոնակարգող Բրետոն Վուդսի համակարգը, ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031