Բաժիններ՝

Գազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել

Գազայի հատվածում «Բայրոն» փոթորկի պատճառով առնվազն 14 մարդ է մահացել, հաղորդում է «Al Jazeera»-ն։

Կատարական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աղետի հետևանքով կան նաև վիրավորներ։

Փոթորիկը անդադար անձրևներ է առաջացրել Գազայի հատվածում, որտեղ բնակիչները արդեն ստիպված են եղել լքել իրենց տները՝ իսրայելական հարձակումների հետևանքով։

Գազայի իշխանությունների տվյալներով՝ Գազայի հյուսիսում գտնվող Բիր-ան-Նաաջա բնակավայրում հինգ մարդ է զոհվել ուրբաթ գիշերը՝ այն բանից հետո, երբ փոթորիկի ժամանակ փլուզվել է տեղահանված քաղաքացիական անձանցով լի ապաստանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031