Ումերովը վերադարձել է Ուկրաինա

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը երկարատև բացակայությունից հետո վերադարձել է Կիև: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին հայտարարել է Տելեգրամի իր ալիքում։

Ումերովը Ուկրաինայի ղեկավարին ներկայացրել է Միացյալ Նահանգներում բանակցությունների արդյունքները:

Ումերովի հետ միասին զեկույցը Զելենսկիին է ներկայացրել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։

«Արդյունավետորեն աշխատել ենք նախագահ Թրամփի ներկայացուցիչների հետ: Այժմ պատրաստվել են մի քանի փաստաթղթերի նախագծեր: Կան փաստաթղթեր, որոնք վերաբերում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին, վերակառուցմանը և ռազմական հակամարտության դադարեցման հիմնական շրջանակին»,- գրել է Զելենսկին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031