Բայդենի որդին նշել է հոր գլխավոր երկու ձախողումները

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, անհաջող ներգաղթային քաղաքականությունը և Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը նշել է որպես հոր հիմնական ձախողումներ: New York Post-ը նրա հարցազրույցից հատվածներ է մեջբերում։

«Մենք չենք ցանկանում, որ այստեղ անօրինական եկող ներգաղթյալները սպառեն մեր ռեսուրսները և առաջնահերթություն ստանան այն մարդկանց նկատմամբ, ովքեր իսկական հերոսներ են, ովքեր դեռևս վերականգնվում են 20 տարվա անվերջանալի պատերազմից, կամ մեր հասարակության որևէ այլ անդամի նկատմամբ»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահի որդին։

Հանթեր Բայդենի խոսքով՝ Աֆղանստանից զորքերի շտապ դուրսբերումը նույնպես հեռացող վարչակազմի «ակնհայտ ձախողումն» էր: «Ես կարող եմ մեղադրել նրա գեներալներին, կարող եմ մեղադրել այլ մարդկանց, բայց հայրս գիտեր, որ պատասխանատվությունը նրա ուսերին է»,- ասել է Հանթեր Բայդենը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031