Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում ձերբակալել են Գրետա Թունբերգին

Էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը ձերբակալվել է ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու կասկածանքով: Այս մասին հաղորդում է Metro-ն։

Բրիտանական հրատարակության տվյալներով՝ 22-ամյա ցուցարարը ձերբակալվել է Լոնդոնի կենտրոնում գտնվող Ֆենչըեչ փողոցում՝ «Palestine Action» (Պաղեստինյան ակցիա) շարժման կողմից իրականացված ռեյդերին մասնակցելու համար բանտարկված հացադուլավորներին նվիրված գործադուլի ժամանակ։

Թունբերգը՝ ձեռքին պաստռաներով, բողոքի ակցիայի վայրում էր։ Նրան ձերբակալել են այն բանից հետո, երբ երկու ակտիվիստներ ներկ էին լցնում Aspen Insurance-ի գրասենյակների վրա, որը, ըստ ցուցարարների, ծառայություններ է մատուցում Իսրայելի հետ կապված Elbit Systems պաշտպանական ընկերությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031