Բաժիններ՝

Հայտնի է, թե ով է Ռուսաստանում ճանաչվել «Տարվա մարդ»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսների կողմից ճանաչվել է 2025 թվականի «Տարվա մարդ» քաղաքականության մեջ։ Այս մասին վկայում են «Общественное мнение» հիմնադրամի կողմից անցկացված հարցման տվյալները:

Հետազոտության համաձայն՝ հարցվածների 36%-ի կարծիքով քաղաքական և հասարակական գործիչների շրջանում Պուտինը տարվա ամենակարևոր մարդն է: Երկրորդ տեղում է հայտնվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որին քվեարկել է հարցվածների 6%-ը, իսկ երրորդ տեղում վարչապետ Միխայիլ Միշուստինն է՝ 5%-ով:

Գիտության, մշակույթի և արվեստի ոլորտներում ռուսները տարվա մարդ են անվանել Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության խորհրդի նախագահ Նիկիտա Միխալկովին, որին ընտրել է հարցվածների 7%-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս