Բաժիններ՝

ՖԻՖԱ-ն կանաչ լույս վառեց Ռոնալդուի Ալ-Նասրի առջև

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) չեղարկել է նոր խաղացողների գրանցման սահմանափակումը սաուդյան «Ալ-Նասր» ակումբի համար. հայտնել է հայտնի մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ ՖԻՖԱ-ն հաստատել է, որ ակումբն այժմ լիովին համապատասխանում է սահմանված պահանջներին, և բոլոր սահմանափակումները հանված են։

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում «Ալ-Նասրն» այլևս ներառված չէ այն ակումբների ցանկում, որոնց նկատմամբ կիրառված է տրանսֆերային արգելք։

Դեկտեմբերի սկզբին հաղորդվում էր, որ ակումբին արգելվել է նոր ֆուտբոլիստներ գրանցել։ Ըստ Mundo Deportivo-ի տեղեկությունների՝ պատճառը 2023 թվականին պաշտպան Էմերիկ Լյապորտի տեղափոխության համար անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հանդեպ ունեցած պարտքն էր։

armsport.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031