«Եվրոպական միությունը մոտ ապագայում կենտրոնացած կլինի իր խնդիրների վրա, սակայն չի անտեսի Արևելյան գործընկերությունը»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի (Վիլնյուս) ներկայացուցիչ, լիտվացի քաղաքագետ Լաուրինաս Կաշչյունասը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ այս տարեվերջից սկսվող բանակցություններին։
Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրականացման համար գրանցվել է 66 դիտորդ:
Եվրախորհրդարանը Ստրասբուրգի նիստում բանաձև է ընդունել, որը կոչ է անում Եվրամիության երկրներին դադարեցնել Էդվարդ Սնոուդենի նկատմամբ «քաղաքական» հետապնդումները, հայտնում է RIA Novosti-ն:
Բաքվում շարունակում են փակվել թանկարժեք հագուստի խանութները, սրճարանները, գեղեցկության սրահները, հայտնում է haqqin.az-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ Մոսկվան շարունակում է Սիրիայի չափավոր ընդդիմության որոնումները:
Փախստականներին օգնելու համար հարկավոր է 20 մլրդ դոլար, ինչը անհրաժեշտ է արտակարգ իրավիճակներից տուժածներին, փախստականներին նվազագույնս աջակցելու համար, կարծում են ՄԱԿ-ում:
Երեկ երեկոյան, 85 կոնգրեսական ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին միասնական նամակ հղեցին՝ նպատակաուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Նամակը, որ հեղինակել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի
Մոլդովայի խորհրդարանը Վալերի Ստրելեցի կառավարությանը անվտահություն է հայտնել, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Արաբերենի ուսուցումը մոտ ժամանակներս պարտադիր կդառնա բոլոր իսրայելցի դպրոցականների համար: Այս մասին է նախօրեին երեկոյան Իսրայելի Կնեսետի կողմից նախնական ընթերցմամբ ընդունված օրինագիծը:
Բաշկիրիայի Սալավատ քաղաքում այս գիշեր սպանված 36-ամյա տղամարդու՝ Ա. Սարգսյանի հայրը՝ Համլետ Սարգսյանը, սպառնացել է ինքնուրույն լուծել ավտոսպասարկման կետի վրա հարձակվածների հարցերը, եթե նրանք մոտ օրերս չհայտնաբերվեն:
Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը հայտարարել է «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականության ավարտի մասին:
Այս գիշեր՝ ժ. 02.00-ի սահմաններում, մի խումբ անհայտ դիմակավոր անձինք Բաշկիրիայի Սալավատ քաղաքում 7 հայի են գնդակահարել:
Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Մարզիե Աֆխամը նշանակվել է Մալայզիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան, հայտնում է իրանական ISNA գործակալությունը:
Ջոն Քերիի խոսքով՝ Վիեննայի համաժողովի պատվիրակներին հարկավոր է ոչ ավել, ոչ պակաս, Սիրիային ցույց տալ դժոխքից դուրս գալու ճանապարհը:
Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողուհի Վարվառա Կարաուլովան, ով կասկածվում է ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու մեջ, ընդունել է իր մեղքը:
Եվրամիության երկրների կառավարությունը 4 ամսով կասեցրել է Բելառուսի 170 քաղաքացիների նկատմամբ սահմանված պատժամիջոցները, հայտնում է Reuters-ը:
Նախաձեռնության մեկնարկի մասին հայտարարվել է Near East Foundation-ի (Մերձավոր Արևելքի հիմնադրամ) հարյուրամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Բարեգործական կրթաթոշակային այս ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի Մերձավոր Արևելքում բնակվող 100 ուսանողների:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրի իշխանությունների պատրաստակամության մասին՝ անել ամեն ինչ, որպեսզի կանխի ԱՄՆ-ի դաշնակից քրդերի կողմից Թուրքիայի սահմանի մերձակայքում սիրիացի քրդերի կողմից ինքնավարության ստեղծումը, հայտնում է Reuters-ը:
Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վեսթմինսթրյան աբբայությունում մասնակցել է 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը:
Նեպալի խորհրդարանը հոկտեմբերի 28-ին ընտրել է նախագահի, ով երկրի պատմության մեջ առաջին անգամ դարձել է կին, հայտնում է korrespondent.net-ը:
ՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկում են Ռուսաստանին սահմանակից երկրներում զորքերի թվաքանակը մեծացնելու հնարավորությունը, ընդ որում, դաշինքի հրամանատարության ներքո, հայտնում է The Wall Street Journal-ը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 28-ին հավանության է արժանացրել 2016-2017 ֆինանսական տարվա բյուջեի նախագծի օրենսդրական համաձայնագիրը:
Ֆրանսիացի 3 պատգամավորներ, ովքեր ներկայացնում են ընդդիմությունը, հոկտեմբերի 28-ին Սիրիայում բանակցություններ են անցկացրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, հայտնում է Փարիզի BFMTV հեռուստաալիքը:
Ֆրանսիան զիջել է Իտալիային գինու արտադրությունում առաջնությունը, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով նախօրեին հրապարակված Գինու ու խաղողի միջազգային կազմակերպության վարկանշային աղյուսակին:
Մենք հանդիպել ենք նախագահ Ալիևի, ինչպես նաև նախագահ Սարգսյանի հետ: Երկուսն էլ ցանկություն են հայտնել հանդիպել մինչև տարեվերջ:
Հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերին ամուսնալուծվում է Օլիվյե Մարտինեսից: Այս մասին զույգը համապատասխան հայտարարություն է կատարել, հայտնում է TMZ-ն:
Սպասվում է, որ այս շաբաթ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հասթերթը մեղավոր կճանաչվի գաղտնի վճարումներ կատարելու համար՝ դպրոցում ըմբշամարտի մարզիչ եղած ժամանակ իր կողմից սեռական բռնության ենթարկված տղաների լռությունը գնելու համար: Դաշնային դատախազների հետ մեղքի ընդունման այս գործարքը կնիք կդնի նրա դատական արձանագրությունների վրա, այդպիսով հանրությունից թաքցնելով նրա դեմ վկայությունների մանրամասները:
ԵՄ որոշ երկրներ կողմ են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը չեղյալ հայտարարելուն քննարկումների ժամանակ, սակայն դրա համար հիմքեր չկան, հայտարարել է լիտվացի եվրախորհրդարանական Գաբրիելյուս Լանդսբերգիսը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպմանը:
Այն բանից հետո, երբ Շվեդիայում 1 ամսում այրվեց փախստականների ընդունման 7-րդ կետը, Շվեդիայի միգրացիոն վարչությունը որոշում կայացրեց գաղտնի պահել ապաստարանների ու ճամբարների հասցեները:
Ավստրիան Սլովենիայի հետ սահմանին պատ է որոշել կառուցել: Վիեննան հուսով է, որ այդ միջոցառումը կօգնի կարգուկանոն հաստատել երկիր մուտք գործելիս ու պայքարել ներգաղթյալների հոսքի դեմ, հայտնում է kp.ru-ն: