Բաժիններ՝

Իսրայելի դպրոցներում այսուհետ արաբերենի դասերը պարտադիր կդառնան

Արաբերենի ուսուցումը մոտ ժամանակներս պարտադիր կդառնա բոլոր իսրայելցի դպրոցականների համար: Այս մասին է նախօրեին երեկոյան Իսրայելի Կնեսետի կողմից նախնական ընթերցմամբ ընդունված օրինագիծը:

Նախաձեռնության տակ իրենց ստորագրությունն է դրել 120 խորհրդարանականից 25-ը: Քվեարկության ժամանակ հակառակորդներ չեն եղել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Օրենքի հեղինակների կարծիքով՝ դա օգնի ապագայում «մշակութային կամուրջներ գցել» արաբների ու հրեաների միջև, մանավանդ, որ արաբերենը եբրայերենի հետ համարվում է Իսրայելի պաշտոնական լեզուներից մեկը:

«Ես ցանկանում եմ, որ մենք լավ հասկանանք մեր արաբ հարևաններին, իսկ երեխաները վեր չթռչեն՝ լսելով արաբերենը: Իրավիճակը, երբ Իսրայելի բազմաթիվ քաղաքացիներ վախենում են պետական լեզուներից մեկից միայն այն պատճառով, որ այն չեն հասկանում, նորմալ չէ ու պահանջում է փոփոխություններ»,- ասում է օրենքի հեղինակներից մեկը՝ իշխող «Լիկուդ» կուսակցության պատգամավոր Օրեն Հազանը:

Փաստաթղթի բացատրության մեջ, որը ներկայացվել է Կնեսետի քարտուղարությանը, ասվում է, որ հաշվի առնելով այն իրավիճակը, որն ստեղծվել է վերջին տարիներին արաբների ու հրեաների միջև, արաբերենի իմացությունը կարող է օգնել ճիշտ կողմնորոշվել ու խուսափել ավելորդ խուճապից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս