Բաժիններ՝

ԵՄ-ն կարող է մեղմացնել հակառուսական պատժամիջոցները

ԵՄ որոշ երկրներ կողմ են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը չեղյալ հայտարարելուն քննարկումների ժամանակ, սակայն դրա համար հիմքեր չկան, հայտարարել է լիտվացի եվրախորհրդարանական Գաբրիելյուս Լանդսբերգիսը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպմանը:

«Որոշ անդամ պետություններ խոսում են այն մասին, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը կարող է հանվել՝ որպես խրախուսում»,-  BNS գործակալության հետ զրույցում ասել է Լանդսբերգիսը, ով զեկույց է պատրաստել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին:

Նրա խոսքով՝ ինքն Ուկրաինայում իրավիճակի բարելավման ակնհայտ նշաններ չի տեսնում, բացառությամբ գործող հրադադարի:

«Ցանկացած խոսակցություն պատժամիջոցների չեղյալ հայտարարման մասին վարկաբեկում են մինսկյան համաձայնագրերը»,- ասել է նա:

Վերջինս հույս է հայտնել, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չմեղմացնելու որոշման վրա կազդի իր պատրաստած ու Եվրախորհրդարանի կողմից ընդունված զեկույցը ԵՄ-ի ու այդ երկրի հարաբերությունների մասին:

Եվրախորհրդարանականի խոսքով՝  ԵՄ-ն պատժամիջոցների վերաբերյալ որոշում կկայացնի դեկտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս