Բաժիններ՝

Փախստականներին օգնելու համար հարկավոր է ծախսել 20 մլրդ դոլար. ՄԱԿ

Փախստականներին օգնելու համար հարկավոր է 20 մլրդ դոլար, ինչը անհրաժեշտ է արտակարգ իրավիճակներից տուժածներին, փախստականներին նվազագույնս աջակցելու համար, կարծում են ՄԱԿ-ում:

Նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի Կովկասի մարդասիրական հարցերի կոորդինացիայի հարցերով տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսել Վասենը:
«Ամենասուր մարդասիրական կարիքների համար 2004 թվականին հարկավոր էր մոտ 3 մլրդ դոլար: Այդ ժամանակից ի վեր թիվն ավելացել է 430% տոկոսով ու մոտենում է 30 մլրդ դոլարի, ու այդ թիվը շարունակում է աճել»,- Interfax-ը  մեջբերում է ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքերը:

Վերջինս ընդգծել է, որ խոսքը միայն ամենաառաջին անհրաժեշտության կարիքների մասին է՝ սնունդ, առողջապահություն, ժամանակավոր ապաստարան, որպեսզի մարդիկ կարողանան գիշերել թեկուզ վրանային ճամբարներում:
Նա պատմել է, որ մարդասիրական կազմակերպություններն արդեն ի վիճակի չեն օգնություն ցուցաբերել նախկին մասշտաբներով, այդ իսկ պատճառով ՄԱԿ-ը համագործակցում է ողջ աշխարհի գործընկերների, այդ թվում՝ «մասնավոր ոլորտի» հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս