Բաշկիրիայում անհայտ անձինք կրակ են բացել 7 հայի վրա. կա զոհ
Այս գիշեր՝ ժ. 02.00-ի սահմաններում, մի խումբ անհայտ դիմակավոր անձինք Բաշկիրիայի Սալավատ քաղաքում 7 հայի են գնդակահարել:
Դեպքը տեղի է ունեցել ավտոծառայության կետերից մեկի մոտ:
Չարագործների զոհ են դարձել հայազգի գործարարն ու նրա ընկերները:
Սալավատի կենտրոնական քաղաքային հիվանդանոցի աղբյուրը հայտնել է Lifenews-ին, որ 3 մարդ վնասվածք է ստացել որովայնի շրջանում, մյուս 3-ը՝ մարմնի տարբեր հատվածներում: Գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած տղամարդկանցից մեկը հիվանդանոցում մահացել է:
«36-ամյա տղամարդը, ով վիրավորվել էր գլխի հատվածում, մահացել է քաղաքային հիվանդանոցում, մյուսները բժիշկների հսկողության ներքո են»,-RIA Novosti-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային վարչությունից:
Տուժածների վիճակը գնահատվում է որպես ծանր:
Հարուցվել է քրեական գործ: Ներկայում քննիչները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները:
Բաշկիրիայի ՆԳՆ-ն հայտնել է, որ Սալավատի հրաձգության պատճառը եղել է կենցաղային կոնֆլիկտը: Հայտնի է, որ գիշերը տուժածներն ու անհայտ անձինք վիճել են ավտոսպասարկման կետերից մեկի մոտ:
LifeNews-ը հրապարակել է հրաձգությունից տուժած անձանց անունները:
1. Ոսկանյան Ա.
2. Գրիգորյան Ս.
3. Մալոմյան Մ.
4. Ավետյան Ա.
5. Ակուլյան Ա.
6. Սարգսյան Ա.
https://www.youtube.com/watch?v=AG3Na6YYuPM&feature=youtu.be
https://www.youtube.com/watch?v=Vefd19DvvQY