Բաժիններ՝

Բաշկիրիայում սպանված հայ տղամարդու հայրը սպառնացել է ինքնուրույն լուծել մարդասպանների հարցերը

Բաշկիրիայի Սալավատ քաղաքում այս գիշեր սպանված 36-ամյա տղամարդու՝ Ա. Սարգսյանի հայրը՝ Համլետ Սարգսյանը, սպառնացել է ինքնուրույն լուծել ավտոսպասարկման կետի վրա հարձակվածների հարցերը, եթե նրանք մոտ օրերս չհայտնաբերվեն:

Նա նաև հայտարարել է, որ իր որդու գնդակահարության մեղավորներից մեկը քաղաքային սրճարաններից մեկի տերն է, տեղեկացնում է LifeNews-ը:

«Նրանք կոնֆլիկտ են ունեցել, բայց ինչո՞ւ ինքնաձիգներով, դիմակներով ներխուժել ու կրակել: Ես կորցնելու բան չունեմ, ես որդուս եմ կորցրել: Ես «վորոշիլովյան հրաձիգ» կդառնամ, անգամ ավելի վատը: Թող մեղավորին գտնեն 24 ժամվա ընթացքում, որպեսզի ես դեմ առ դեմ կանգնեմ հանցագործի առաջ ու հարցնեմ, թե ինչու է նա սպանել իմ որդուն»,- հայտարարել է տղամարդը:

Սպանվածի ընկերների խոսքով՝ ավելի վաղ տուժածները կոնֆլիկտ են ունեցել Սալավատի սրճարաններից մեկի տնօրենի զարմիկի հետ:

Հիշեցնենք, որ այսօր անհայտ, դիմակավոր անձինք գնդակահարել են հայազգի գործարարին ու նրա 6 ընկերներին: Ավտոսպասարկման տերը գլխի շրջանում հարվածի հետևանքով մահացել է հիվանդանոցում:

Սալավատի կենտրոնական քաղաքային հիվանդանոցի աղբյուրն ավելի վաղ հայտնել է Lifenews-ին, որ 3 մարդ վնասվածք է ստացել որովայնի շրջանում, մյուս 3-ը՝ մարմնի տարբեր հատվածներում: Գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած տղամարդկանցից մեկը հիվանդանոցում մահացել է:

https://www.youtube.com/watch?v=Vefd19DvvQY

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս