
ՄԱԿ-ը կասեցրել է Սիրիա մարդասիրական ավտոշարասյուների ուղարկումը

ՄԱԿ-ը հայտարարել է, որ դադարեցվել է բոլոր մարդասիրական ավտոշարասյուների ուղարկումը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Որոշումն ուղարկվել է այն բանից հետո, երբ Հալեպում ավիահարվածի տակ էր ընկել մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյունը։ Այն ուղևորվում էր ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններ։
Չճշտված տեղեկությունների համաձայն՝ ավիահարվածների հետևանքով սպանվել է 12 մարդ։
Ավտոշարասյունը Հալեպ էր ուղևորվում ՄԱԿ-ի և Կարմիր մահիկի սիրիական բաժանմունքի կողմից։
ՄԱԿ-ի ներկայացուցիչների համաձայն՝ վնասվել է 31 բեռնատարից առնվազն 18-ը։
Սոցցանցերում հայտնվել են կրակով բռնկված բեռնատարների նկարները։
ԱՄՆ-ն իր վրդովմունքն է հայտնել տեղի ունեցածի առնչությամբ և հայտարարել Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ ապագա համագործակցության վերանայման մասին։