Բաժիններ՝

ՏԻՄ ընտրություններում խախտումների երկու դեպքերով քրգործեր են հարուցվել

Հանրապետության համայնքներում երեկ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ ահազանգերը քննարկվել են ոստիկանությունում:

Այսպես, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Սյունիքի և Տավուշի մարզերում ընտրությունների նախընտրական և քվեարկության օրն ու դրանից հետո ընտրախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներից, հասարակական կազմակերպություններից և քաղաքացիներից ստացվել է տարբեր բնույթի 119 տեղեկատվություն:

Նշված 119 տեղեկատվությունից 116-ով նախապատրաստվում են նյութեր, 1 նյութով կայացվել է որոշում քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, 2 դեպքով հարուցվել են քրեական գործեր:

Ուսումնասիրությունները շարունակվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս