ՌԴ ՊՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայի հարցով պայմանավորվածությունները չկատարելու մեջ
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու նրան աջակցող սիրիական ընդդիմության խմբավորումները չեն կատարել ստանձնած պարտավորություններից և ոչ մեկը, որոնք ստանձնել էին Ժևնի համաձայնագրի շրջանակում, հայտնում է TASS-ը։
«Միացյալ Նահանգները և նրա կողմից ղեկավարվող այսպես կոչված առողջ ընդդիմության խմբավորումները չեն իրականացրել ոչ մի պարտավորություն, որն ստանձնել են Ժնևի պայմանավորվածությունների շրջանակում։
Գլխավորը՝ տեղի չունեցավ չափավոր ընդդիմության և «Ջաբհաթ ան-Նուսրայի» տարանջատում։ Ավելին, մենք տեսնում ենք ոչ թե նրանց տարանջատումը, այլ միաձուլումը չափավոր ընդդիմության ջոկատների հետ և նրանց նախապատրաստությունը՝ հարձակողական գործողությունների»,- ասել է Ռուդսկոյը։
Նրա խոսքով՝ ռուսական և սիրիական ավիացիան անցած շաբաթ հարվածներ չեն հասցրել այն շրջաններին, որոնք համաձայնեցվել էին ժնևյան համաձայնագրերի շրջանակում։