Բաժիններ՝

ԱՄՆ-ի պայթյունների մեջ կասկածվողը ատել է միասեռականներին և ամերիկյան մշակույթը. Fox News

Նյու Յորքի և ԱՄՆ-ի պայթյունների մեջ կասկածվող ծագումով աֆղանցի 28-ամյա ամերիկացի Ահմադ Խան Ռահամին չի ընդունել ամերիկյան մշակույթը, ատել է միասեռականներին և չի վճարել իր դստեր ալիմենտները։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։

«Իմ դպրոցական սերը՝ Ահմադ Խան Ռահամին, չէր վճարում ալիմենտներ և հայհոյում էր ամերիկյան մշակույթը։ Նա հաճախ էր խոսում արևմտյան մշակույթի և այն մասին, թե որքան է այն տարբերվում իր հայրենիքի մշակույթից։ Ասում էր, թե Աֆղանստանում չկան միասեռականներ»,- պատմել է երեխայի մայրը՝ Մարիան։
Կնոջ խոսքով՝ Ռահամի «ուղեղը պարզապես լվացել են»։

Նա նաև հայտնել է, որ վերջինս երկարատև ուղևորություններ է կատարել հայրենիք։
Ռահամին ձերբակալվել է նախօրեին ոստիկանության հետ հրաձգությունից հետո։
Ներկայում ճշտվում է նրա առնչությունը Նյու Յորքի և Նյու Ջերսիի պայթյուններին, ինչպես նաև Էլիզաբեթ քաղաքում հայտնաբերված ինքնաշեն ռումբերին։

Պայթյունի հետևանքով, որը որոտացել էր Նյու Յորքի Չելսի շրջանում շաբաթ երեկոյան, վնասվածքներ էր ստացել 29 մարդ։

Ավելի ուշ պայթյունի վայրից մի քանի թաղամաս հեռավորության վրա հայտնաբերվել և վնասազերծվել էր երկրորդ պայթուցիկ սարքը, որը կառուցվածքով նման էր եղել առաջինին։
Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան պայթյուն էր որոտացել նաև Նյու Ջերսիում, որտեղ ոչ ոք չէր տուժել։ Ոստիկանությունը դեռ տեղեկություններ չունի՝ արդյոք Նյու Յորքի և Նյու Ջերսիի պայթյունները կապ ունեն իրար հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս