Բաժիններ՝

Լոնդոնում երեք ամսով փակելու են Թաուերի կամուրջը

Թաուերի կամուրջը՝ Լոնդոնի եւ Մեծ Բրիտանիայի խորհրդանիշներից մեկը, 2016 թվականի հոկտեմբերի 1-­ից փակվում է վերանորոգման համար: Վերջին անգամ նորոգման ընդգրկուն աշխատանքներն օբյեկտում անցկացվել են ավելի քան 35 տարի առաջ: Հասարակական տրանսպորտի, ավտոմոբիլավարների եւ հեծանվորդների համար արդեն մշակվել են կամուրջը շրջանցելու տարբերակներ: Այդ մասին գրել է Evening Standard­-ը:

Քաղաքի իշխանությունները նախազգուշացրել են, որ կամրջի փակումը կարող է տրանսպորտային իրադրության վատացման հանգեցնել Լոնդոնը հատող Թեմզա գետի երկու կողմում: Հետիոտները չեն կարողանա կամուրջն օգտագործել երեք հանգստյան օրերի ընթացքում՝ սկսած 2016 թվականի նոյեմբերի 26-­ից:

Հրատարակությունը նշում է, որ վերանորոգման աշխատանքների անցկացումը հատկապես պլանավորվել են այն ժամանակաշրջանում, երբ Թեմզայով նվազագույն քանակի նավեր են անցնում: Ենթադրվում է, որ փոխելու են 122-­ամյա կամուրջի սալարկումը, կատարելու են ճանապարհածածի նորոգում, նորացնելու են շինության մեխանիկական համակարգերը: Ինչպես հայտարարել է քաղաքի տրանսպորտային կոմիտեի նախագահ Քրիս Հեյվարդը վերջին անգամ Թաուերի կամուրջը լուրջ վերանորոգման է ենթարկվել ավելի քան 35 տարի առաջ:

Ամեն օր կամուրջը հատում է շուրջ 40 հազար մարդ, այդ թվում՝ 21 հազար ավտոմեքենաներ:

Թաուերի կամուրջը Լոնդոնում բացել են 1894 թվականին, դրա երկարությունը 244 մետր է, կառույցի երկու աշտարակների բարձրությունը հասնում է 65 մետրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս