Բաժիններ՝

Կրեմլը «շատ թույլ» է հավատում Սիրիայում հրադադարի վերականգնմանը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի վերսկսման հույսը Կրեմլի մոտ «դեռևս շատ թույլ» է, հայտնում է RIA Novosti-ն։

Նա հավելել է, որ Ռուսաստանը չափազանց անհանգստացած է՝ կապված «Ջաբհաթ ան-Նուսրայի» հարձակման հետ։

«Պայմանները շատ պարզ են։ Անհրաժեշտ է, որ դադարեն կրակել, անհրաժեշտ է, որ ահաբեկիչները դադարեն հարձակումները Սիրիայի կառավարական բանակի վրա։ Եվ, իհարկե, չէր խանգարի, որ մեր ամերիկացի գործընկերները պատահաբար չռմբակոծեին սիրիացիներին»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններում է հնարավոր Սիրիայում զինադադարի հաստատումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930