Բաժիններ՝

ԱՄՆ-­ի կառավարությունը սխալմամբ քաղաքացիություն է տրամադրել 858 միգրանտի

ԱՄՆ կառավարությունը սխալմամբ տրամադրել է քաղաքացիություն 858 միգրանտի, ովքեր կարգավիճակի օրինականացման համար օգտագործել են անձնական կեղծ տվյալներ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, համաձայն Ներքին անվտանգության նախարարության հրապարակած հաշվետվության` միգրանտները եղել են այն երկրներից, որոնց ԱՄՆ-­ի Ազգային անվտանգությունը հատուկ ուշադրություն է դարձնում: Այսինքն` միգրանտներին ընդունում են նրանց գործերը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո:

Ինչպես ավելի վաղ հաջողվել է ճշտել, ԱՄՆ-­ի քաղաքացիություն ստանալ ցանկացողներն իրենց ծննդյան թվի, վայրի վերաբերյալ տրամադրել են ոչ հավաստի տեղեկություններ: Խաբեությունը հնարավոր է եղել բացահայտել միայն այն ժամանակ, երբ պարզվել է, որ այդ մարդկանց մատնահետքերը չկան համապատասխան տվյալների բազայում:

Պատկան մարմինները մտավախություն ունեն, որ քաղաքացիություն ստացած միգրանտները կարող են աշխատանքի տեղավորվել այն ոլորտներում, որոնք անվտանգության տեսանկյունից զգայուն են: Նախարարությունն արդեն հետ կանչել 3 այդպիսի աշխատանքի թույլտվություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս