Բաժիններ՝

Թուրքիայում 28 հազար ուսուցիչ զրկվել է աշխատանքից Գյուլենի շարժման հետ առնչություն ունենալու կասկածանքով

Թուրքիայում աշխատանքից զրկվել է 27715 ուսուցիչ, որոնք այս կամ այն կերպ առնչություն են ունեցել իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, ում Թուրքիայի իշխանությունները պատասխանատու են համարում ձախողված ռազմական հեղաշրջման մեջ։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուրեդդին Ջանիքլին։

«9464 ուսուցիչների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է։ Եթե նրանց կապը Գյուլենի FETO շարժման հետ հաստատվի, կհետևեն անհրաժեշտ գործողություններ, եթե ոչ, նրանք կշարունակեն աշխատանքային գործունեությունը, 455 ուսուցիչ արդեն վերադարձել է իր աշխատանքին իր դեմ հարուցված հետաքննությունից հետո»,- հայտարարել է Ջանիքլին, ում խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս