![](/banners/BeFunky-design.jpg)
Մեծ Բրիտանիան հաստատել է մասնակցությունը Ասադի զորքերին հասցված հարվածներին
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/Siria-1.jpg)
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ևս, հետևելով Դանիայի իշխանություններին, հաստատել են, որ իր ինքնաթիռները մասնակցել են Սիրայի տարածքին հասցված ավիահարվածներին, որոնց զոհ են դարձել Սիրիայի կառավարական բանակի տասնյակ զինծառայողներ, հայտնում է BBC-ն։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ երկրի իշխանություններն ընդունում են ավիահարվածներին առնչությունը և մասնակցում են դեպքի հետաքննությանը։
«Մեծ Բրիտանիան կանխամտածված կերպով հարված չէր հասցնի սիրիացի զինվորականներին»,- ընդգծել են գերատեսչությունից։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները Դեր Զոր քաղաքի շրջանում նախօրեին հարվածներ էին հասցրել սիրիական բանակի դիրքերին:
Հարվածների հետևանքով սպանվել էր ավելի քան 80 սիրիացի զինվորական, մոտ 100 զինծառայող վնասվածքներ էր ստացել։
Սիրիացի զինվորականներին հասցված հարվածներից հետո ԱՄՆ-ը կասեցրել էր կոալիցիայի հարվածները Սիրիայում։ Պենտագոնը հայտարարել էր, թե մտադրություն չի ունեցել գրոհել սիրիական բանակի դիրքերը։
Ավելի վաղ Դանիան էր խոստովանել, որ մասնակցել է Սիրիայում Բաշար Ասադի զորքերին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հասցրած ավիահարվածներին։