Բաժիններ՝

Նյու Ջերսիում ինքնաշեն ռումբեր են հայտնաբերվել

Ոստիկանությունը Նյու Ջերսի նահանգի Էլիզաբեթ քաղաքի կայարանամերձ հատվածներում հայտնաբերել է 5 ինքնաշեն պայթուցիկ սարքերով ուսապարկ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Ինքնաշեն ռումբերից մեկը պայթել է ականազերծելու փորձի ժամանակ։ Սակրավորներն օգտագործել են հեռակառավարվող ռոբոտ, այնպես որ զոհեր և տուժածներ չկան։ Պայթյունը որոտացել է այն պահին, երբ ռոբոտը փորձել է կտրել լարերից մեկը։

Քաղաքապետ Քրիստիան Բոլուեյջը լրագրողներին հայտնել է, որ գուցե ուսապարկի տերը որոշել է դրանից ազատվել, երբ տեսել է ոստիկանությանը։

Նրա խոսքով՝ եթե բոլոր 5 ռումբերը միաժամանակ պայթեին մարդաշատ վայրում, զոհերի թիվը մեծ կլիներ։

NBC հեռուստաալիքը պնդում է, որ հայտնաբերված ռումբերը նման են Մանհեթենում պայթած ռումբին, սակայն դա պաշտոնապես չի հաստատվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930