«Ահաբեկչության դեմ պայքարի համար անհրաժեշտ են հավելյալ ռեսուրսներ». Օլանդ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ անհրաժեշտ են հավելյալ ռեսուրսներ ահաբեկչության դեմ պայքարելու համար։
«Մենք պետք է ապահովենք գործողությունների կայունությունը, որոնք ձեռնարկվել են, ես խոսում եմ, իհարկե, ահաբեկչությունների կանխարգելման բոլոր միջոցների մասին, որպեսզի խանգարենք նրանց, որպեսզի կանխարգելենք դրանք։ Դա մշտական աշխատանք է, որը պահանջում է հավելյալ ռեսուրսներ, բացի այն միջոցներից, որոնց վերաբերյալ ես արդեն որոշումներ կայացրել եմ»,- հայտարարել է Օլանդը Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ, որը հեռարձակել է BFM TV-ն։