Նյու Յորքի պայթյունի հնարավոր կազմակերպիչը ձերբակալվել է
Ահմադ Խան Ռահամին, որը կասկածվում է անցած հանգստյան օրերին Նյու Յորքում երկու պայթյունի նախապատրաստման մեջ, ձերբակալվել է, հայտնում է Նյու Յորքի ոստիկանությունը։
Ռահամի նկատմամբ հետախուզություն էր հայտարարվել մի քանի ժամ առաջ։ Ոստիկանները վերջինիս ձերբակալել են Նյու Ջերսի նահանգում՝ Լինդենե քաղաքում, հայտնում է BBC-ն։
Պայթյունի հետևանքով, որը որոտացել էր Նյու Յորքի Չելսի շրջանում շաբաթ երեկոյան, վնասվածքներ էր ստացել 29 մարդ։
Ավելի ուշ պայթյունի վայրից մի քանի թաղամաս հեռավորության վրա հայտնաբերվել և վնասազերծվել էր երկրորդ պայթուցիկ սարքը, որը կառուցվածքով նման էր եղել առաջինին։
Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան պայթյուն էր որոտացել նաև Նյու Ջերսիում, որտեղ ոչ ոք չէր տուժել։ Ոստիկանությունը դեռ տեղեկություններ չունի՝ արդյոք Նյու Յորքի և Նյու Ջերսիի պայթյունները կապ ունեն իրար հետ:
https://www.youtube.com/watch?v=drKMWU4teq4