
Ճապոնիայում հարյուրավոր չվերթեր են հետաձգվել հզոր թայֆունի պատճառով

Տարեսկզբից սկսած արդեն 16-րդ թայֆունն է պատուհասում Ճապանիայի Կյուսյու կղզին՝ հարուցելով ջրհեղեղներ և սողանքներ։
Երեքշաբթի առավոտյան «Մալակաս» թայֆունը սկսել է շարժվել արխիպելագի երկայնքով՝ մինչև 20կմ/ժ արագությամբ։ Սպասվում է, որ երեկոյան թայֆունը կհասնի Օսակային, ինչպես նաև Տոկիոյին։
Թայֆունի պատճառով չեղյալ է հայտարարվել ավելի քան 100 ավիաթռիչք Կյուսյու և Սիկոկու կղզիներից, հայտնում է NHK հեռուստաալիքը։
Տարհանման է պատրաստվում մոտ 32 հազար բնակիչ։ Առանց էլեկտրականության է մնացել 246 հազար տնային տնտեսություն։