Բաժիններ՝

Արա Դարզի. Անգլիայի հայազգի ասպետը

Rusarminfo-ն գրում է, որ Արա Դարզին (Թերզյան) համարվում է աշխահի լավագույն վիրաբույժներից մեկը։ Ապագա բժիշկը ծնվել է 1960թ. Բաղդադում՝ Եղեռնից փրկված հայերի ընտանիքում։ Երբ Արան 17 տարեկան է եղել, որոշում է կայացրել տեղափոխվել Դուբլինի. երազում էր լավ բժշկական կրթության մասին։ Նա սովորել է Վիրաբուժության թագավորական քոլեջում, ապա գիտական աստիճան է ստացել Դուբլինի համալսարանում։

Հենց Իռլանդիայում է նրա ազգանունը դարձել Դարզի. դա տեղի է ունեցել տեղացիների կողմից նրա ազգանվան՝ յուրօրինակ արտաբերման հետ կապված։ 14 տարի ապրելով Դուբլինում՝ 1990թ. Դարզին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Այստեղ էլ նա սկսել է վիրաբույժի իր կարիերան, ինչը որոշ ժամանակ անց նրան հասցրել է Քաղցկեղի հետազոտման կենտրոնի ղեկավարի պաշտոնին։  2002թ. ունեցած վաստակի համար Եղիսաբեթ 2-րդ թագուհին Դարզիին շնորհել է Բրիտանական Թագավորության ասպետի կոչում, ինչը նրան դարձրել է Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ։

2007թ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը վիրաբույժին նշանակեց Բրիտանիայի առողջապահության փոխնախարար. նա դարձավ առաջին հայը Բրիտանիայի ողջ պատմության ընթացքում, ով բրիտանական կառավարության կազմում էր։ Չնայած 2009թ. Դարզին հրաժարական տվեց, պետական գործչի պաշտոնում աշխատած կարճ ժամանակահատվածում կողմնակից էր բժշկության մեջ ժամանակակից տեխոլոգիաների օգտագործման, ընդհուպ՝ մինչև ռոբոտ-բժիշկների կողմից վիրահատական միջամտությունների կատարում, ինչպես նաև բազմաթիվ շտկումներ արեց Բրիտանիայի բժշկական համալսարաններում։

Փոխնախարարի պաշտոնից հրաժարվելը կապված էր Դարզիի ցանկության հետ՝ ամբողջությամբ զբաղվել գիտական աշխատանքով։ Այսօր նա իր ամբողջ օրը նվիրում է հենց այդ աշխատանքին։ Նա միջազգային և բրիտանական մի շարք կոչումների և պարգևների է արժանացել։ 2008թ. նա դարձել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։ Բացի այդ՝ վիրաբույժը մի կանոն ունի, որը չի խախտում. տանն ընտանիքի հետ՝ ծնողների և քրոջ, խոսում է միայն հայերեն։ Դարզին ամուսնացած է, երկու երեխա ունի։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս