Բաժիններ՝

Սիրիայում մարտերի ինտենսիվությունը նվազում է. ԱՄՆ պետդեպարտամենտ

ԱՄՆ-­ի պետդեպարտամետը գտնում է, որ վերջին օրերին Սիրիայում մարտերի ինտենսիվությունը նվազում է: Դրանից բացի, բարելավվել է հումանիտար օգնությունը տեղ հասնցելու իրավիճակը: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությանը, այդ մասին Նյու Յորքում բրիֆինգի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները:

«Սիրիայում վերջին օրերին բռնությունների թիվը կրճատվել է և դա հույս է ներշնչում, չնայած, մենք տեսնում ենք, որ հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտվում է»,­ասել է նա:

Թոների կարծիքով` առայժմ բավարար չափով աշխատանք չի տարվել հումանիտար օգնությունը տրամադրելու հարցում: «Այսօր ՄԱԿ-­ից տեղեկություն ստացվեց այն մասին, որ հումանիտար օգնություն տանող բեռնատարների մի մասն արդեն հատել է սահմանը: Մենք տեսնում ենք, որ հումանիտար օգնության մի մասը տեղ է հասնում և ցանկանում ենք, որ այդ գործընթացը շարունակվի: Մենք կոչ ենք անում բոլորին շարունակել ջանքերն այս ուղղութամբ»,­- նշել է նա:

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հիշատակել է նաև սեպտեմբերի 17­-ին տեղի ունեցած միջադեպը, երբ Վաշինգտոնի ղեկավարությամբ հակաահաբեկչական կոալիցիան Դեր Զորի շրջանում ավիահարվածներ է հասցրել սիրիական զինուժին: Դրա հետևանքով զոհվել է 60­-ից ավելի, վիրավորվել` 100 մարդ:

«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնել դեպքի կապակցությամբ, բանն այն է, որ պարզապես նշանակետի ընտրման սխալմունք է տեղի ունեցել: Իհարկե, մենք մտադիր էինք թիրախավորել Իսլամական պետության զինյալներին և սխալմամբ հարվածներ ենք հասցրել սիրիական զինուժին»,- ­ասել է Թոները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս