Բաժիններ՝

Հալեպում ռմբակոծվել է ՄԱԿ-ի մարդասիրական շարասյունը. կան զոհեր

Հալեպում ավիահարվածների տակ է հայտնվել մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյունը, որն ուղևորվում էր ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններ, հայտնում է BBC-ն։

Չճշտված տեղեկությունների համաձայն՝ ավիահարվածների հետևանքով սպանվել է 12 մարդ։

Ավտոշարասյունը Հալեպ էր ուղևորվում ՄԱԿ-ի և Կարմիր մահիկի սիրիական բաժանմունքի կողմից։

ՄԱԿ-ի ներկայացուցիչների համաձայն՝ վնասվել է 31 բեռնատարից առնվազն 18-ը։
Սոցցանցերում հայտնվել են կրակով բռնկված բեռնատարների նկարները։

ԱՄՆ-ն իր վրդովմունքն է հայտնել տեղի ունեցածի առնչությամբ և հայտարարել Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ ապագա համագործակցության վերանայման մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930