Բաժիններ՝

Մերկելը ստանձնել է Բեռլինի ընտրություններում իր կուսակցության պարտության պատասխանատվությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ստանձնել է իշխող «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության պարտությունը Բեռլինի խորհրդարանի ընտրություններում։

Խոստովանելով, որ Գերմանիայի կառավարության քաղաքականությունը ներգաղթյալների նկատմամբ դարձել է գործոն պարտության հարցում, Մերկելը ասել է, որ չգիտի, թե ինչ փոփոխություն է ներգաղթյալների քաղաքականության հարցում ցանկանում ժողովուրդը, տեղեկացնում է BBC-ն։

«Եթե ես կարողանայի, ժամանակը հետ կտայի»,- հայտարարել է Մերկելը՝ ափսոսանք հայտնելով, որ կառավարությունը ավելի շատ ժամանակ չի ունեցել Եվրոպայում ներգաղթյալների հոսքին պատրաստվելու համար։

«Եթե ես իմանայի, թե հատկապես ինչ փոփոխություններ են մարդիկ ցանկանում քաղաքականությունում, պատրաստ կլինեի դրանք քննարկել»,- ասել է Մերկելը՝ մեկնաբանելով վերջերս անցկացված հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ մարդկանց 82 տոկոսը հայտարարել էր, թե ցանկանում է փոփոխություններ կառավարության միգրացիոն քաղաքականությունում։

Հիշեցնենք, որ նախօրեին Մերկելի գլխավորած «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը հավաքել է ռեկորդային ցածր 17.6% տոկոս և դուրս մնացել Բեռլինի կոալիցիոն կառավարությունից։

Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը և Սոցիալ-դեմոկրատների իշխող կոալիցիան կորցրել են ձայների մեծ մասը Բեռլինի խորհրդարանում։
Ընտրությունները տեղի էին ունեցել Բեռլինում կիրակի օրը։ Ներկայումս Մերկելի կուսակցությունը Բեռլինի խորհրդարանում ունի 39 տեղ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930