Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի կողմից ներկայացվել են արքայադուստր Շառլոտայի՝ Քեյթ Միդելթոնի և արքայազն Ուիլյամի դստեր նոր լուսանկարները:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի օգտին քվեարկող ընտրողների թիվն աճել է մեկ տոկոսային կետով:
Ստոկհոլմի հյուսիսային Երֆելա արվարձանում այրվել է շիաների ամենամեծ Իմամ Ալի մզկիթը: Ինչպես հաղորդում է վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նախնական վարկածների համաձայն կրակը բռնկվել է մզկիթի դրսի հատվածից:
Գերմանիան առաջարկել է միջնորդություն Եմենի հակամարտության քաղաքական լուծման համար, որին համաձայնել է Սաուդյան Արաբիան:
Սիրիայի ժողովրդավարական ուժերը հայտարարել են, որ ազատագրել են Ռաքքայից արևմուտք ընկած Տաբկա քաղաքը:
Լեռնագնաց Ուլի Շտեկը, ով մագլցելու անհավանական արագության համար ստացել է «շվեյցարական մեքենա» մականունը, մահացել է Էվերեստ բարձրանալու ճանապարհին:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն չնախատեսված այցով ժամանել է Հարավային Կորեա՝ քննարկելու Հյուսիսային Կորեայի վերաբերյալ հարցեր:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առանց գլխաշորի ժամանել է Սաուդյան Արաբիայի Սալման թագավորի հետ բանակցության վարելու:
Ամերիկահայ անվանի գործարար և բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ իրականություն դարձած «Խոստում»ը ֆիլմն այս տարի թողարկված ամենաթանկարժեք ֆիլմերի ցանկում է:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտնել է, որ ցանկանում է փոխարինել Եվրամիությունը «Եվրոպական ազատ և անկախ պետությունների ալյանս»-ով:
«Ես հեռու եմ «Ազգային ճակատի» գաղափարներից: Ծայրահեղ տեսակետները վտանգավոր են, ծայրահեղությունները ոչ մեկին հարմար չեն»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Մոսկվայի Կարմիր հրապարակում ավարտվել է մայիսմեկյան արհմիութենական ցույցը: Ինչպես փոխանցում է վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Շմակովը հայտարարել է, որ մոսկովյան ցույցին մասնակցել է 100 հազար մարդ:
New Indian Express պարբերականն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հնդկաստան այցին և նշել, որ նա Հնդկաստան է ժամանում` «Ցեղասպանության մեղքը խղճին»:
Այդպիսով, մեզ անհրաժեշտ է բարեփոխել Եվրոպան, մեզ պետք է նոր Եվրոպական միություն այն իրավիճակում, որպեսզի պաշտպանենք մեր ազգը և կարգավորենք գլոբալիզացիան:
Ավստրալացի լուսանկարիչ Դեւիդ Ֆինլեյը, որը դրոնից նկարահանում էր Քիամա լողափը եւ շրջակայքը, պատահաբար շնաձուկ է հայտնաբերել երեք սերֆինգիստների անմիջական մոտակայքում:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի բանակը կարող է գրոհել Իրաքում և Սիրիայում քրդերի ռազմականացված կազմավորումների վրա:
Ռուսաստանի տուրօպերատորների միության տվյալների համաձայն՝ մայիսին Ռուսաստանի քաղաքացիներից արտագնա տուրիզմի մեկնողների 30-35 տոկոսը նախընտրում է հանգիստը կազմակերպել Թուրքիայի հայնգստավայրերում: Որպես գլխավոր պատճառը դիտվում է այն, որ Թուրքիայի հյուրանոցներում մեծ զեղչեր են:
«Եթե ռուսական կողմը հավասարակշռման քաղաքականություն է վարում, ինչո՞ւ ապրիլյան պատերազմից հետո փորձեց վերականգնել այն բացը, որի մասին խոսում էին փորձագետները, տրամադրելով «Իսկանդեր» համակարգեր և որոշակի նոր նախաձեռնություններ հանդես բերելով»։
Ռուսաստանը շատ դժվար խաղ է խաղում Իսրայելի ու Իրանի միջեւ: Ու ես կարծում եմ, որ Ռուսաստանը բնականոն հարաբերությունները կշարունակի ե՛ւ Իրանի ե՛ւ Իսրայելի հետ:
Չնայած գերագույն դատարանի հետաձգման վերաբերյալ որոշմանը՝ ԱՄՆ-ի Արկանզաս նահանգում անցած հինգշաբթի օրը մահապատժի ենթարկվեց արդեն չորրորդ բանտարկյալը՝ 38-ամյա Քենեթ Ուիլիամսը:
Վաշինգտոնն ու Թեհրանը տարածաշրջանային և երկկողմ հարցերի շուրջ բանակցել են գաղտնի, միջնորդավորված կամ բազմակողմ հանդիպումների ժամանակ: Տարածաշրջանում նրանց շահերն առավել հաճախ համընկել են, քան թե հակասել: Աֆղանական ու իրաքյան հարցերի կարգավորման առնչությամբ նշանակալից դեր է ունեցել Իրանը, ինչն Արևմուտքը բարձր է գնահատել:
ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը Հեռավոր Արևելքում բերվել է մարտական բարձր պատրաստության վիճակի՝ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` կոչ անելով Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությանը հրաժարվել հրթիռամիջուկային ծրագրից:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ապրիլի 29-ին Կահիրեում կազմակերպված պատարագի ժամանակ օրհնել է Եգիպտոսը` որպես առաջիններից մեկը, որը գրկաբաց է ընդունել քրիստոնեությունը:
Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան թաղամասում ապրիլի 28-ի երեկոյան Ադրբեջանի քաղաքացի է սպանվել:
Ղրղզստանի Օշսկի շրջանում ապրիլի 29-ի առավոտյան գրանցված սողանքի հետևանքով Այուու գյուղի 24 բնակիչ զոհվել է:
Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Միշել Օբաման բացատրել է, թե ինչու է դժգոհ հայացք ունեցել Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ:
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցությունը և «Վեր կաց, Ֆրանսիա» շարժումը որոշում են կայացրել կազմել նախընտրական միություն:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կուրորտային Պորտոֆինո քաղաքի իր տանն ընկել է և գլխի վնասվածք է ստացել:
Չինաստանի իշխանություններն արտաքսել են լրտեսության մեջ մեղադրվող Միացյալ Նահանգների քաղաքացուն, ում երկու տարի պահել են կալանքի տակ: